Ռադիոկատիվ ցեսիումի բարձր մակարդակ են հայտնաբերել Ճապոնիայի հարավ-արեւելյան Սիձուոկա քաղաքում արտադրվող թեյում: Սիձոուոկան գտնվում է «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանից 300 կմ հեռավորության վրա:
Թեյի վերավաճառող ընկերությունը տեղեկացրել է պրեֆեկտուրայի իշխանություններին, որ արտահանվող արտադրանքում ցեսիումի մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման:
Իշխանություններն արդեն հաստատել են, որ Թեյի մեջ ցեսիումը 679 բեկերել է` 500 բեկերել նորմայի պայմաններում:
Ներկայումս Սիձուոկայի թեյի ֆաբրիկայի արտադրությունը դադարեցվել է:




























