Ադրբեջանական Ագսու քաղաքում տեղական ճանապարհային ոստիկանության  սերժանտ, 26-ամյա Բախշիեւ Ասիմ Արասթունօղլուն հունիսի 9-ին ինքնասպանություն է գործել  Ագսու շրջանի ոստիկանության վարչության շենքի մոտ:

Սերժանտը կրակել է իրեն ծառայողական զենքով ճանապարհային ոստիկանության մեքենայի մեջ: Ինքնասպանության պատճառներն անհայտ են: Դեպքի վայրում աշխատել են իրավապահ մարմինների աշխատակիցները, այս մասին հաղորդել է АPА-ն: