Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը կհետեւեն աշխարհի 70 հեռուստաալիքներ։ Միջոցառումը կկայանա Ցյուրիխում՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։ Շվեյցարական այդ քաղաք են ժամանել բարձրաստիճան հյուրեր, ովքեր չէին կարող բաց թողնել այդ պատմական պահը։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել։Այս րոպեներին կայանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի երկկողմ հանդիպումը։ Ավելի ուշ Քլինթոնը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Ստորագրման արարողությունը կկայանա Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում։
"Սա Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ճանապարհի քայլ է, որ կլավացնի հարաբերությունները։ Շատ կարեւոր քայլ, բայց ոչ՝ ճանապարհի վերջը,- այսօրվա իադարձությունների մասին ասել է շվեյցարացի վերլուծաբան Վինսենտ Լանդենը։




























