ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որպես առաջնահերթություն ավտոմոբիլային ոլորտում համընդհանուր էլեկտրիֆիկացումը, ուստի The Beast հայտնի լիմուզինը մի օր նույնպես կարող է դառնալ էլեկտրական, գրում է Մոտոր-ը:
ԱՄՆ ընտրված նախագահ Ջոր Բայդենը Սպիտակ տան հետ միասին կստանա նաեւ ամերիկյան №1 ավտոմեքենան՝ հանրահայտ Cadillac One-ը՝ The Beast կեղծանվամբ: 1993 թվականի նախագահական ավտոմեքենան իրենից ներկայացրել է General Motors-ի արտադրության լիմուզին Cadillac-ի «դեմքով»: Վերջին տարբերակը Դոնալդ Թրամփի «Գազանն» էր, որը ներկայացվել է 2018 թվականին: Այն կառուցված է GMC TopKick բեռնատարի պլատֆորմի վրա, բարձր կատեգորիայի զրահապատում անցել եւ կշռում է ավելի քան 6800 կգ: Ջո Բայդենը կարող է շարունակել օգտագործել The Beast-ը կամ պատվիրել նոր լիմուզին:
Եթե նա, այնուամենայնիվ, որոշի ընտրել վերջին տարբերակը, ինչպիսի՞ տեսք կունենա նոր նախագահական լիմուզինը: Հաշվի առնելով, որ, որպես ավտոմոբիլային ոլորտի զարգացման առաջնահերթություն, Բայդենը հայտարարել է համընդհանուր էլեկտրիֆիկացիումը՝ GM Authority պարբերականը պատկերել է The Beast-ը՝ որպես զրահապատ լիմուզին, որն ունի Cadillac Lyriq էլեկտրական քրոսովերի դիմային մասը, որը ներկայացվել է 2020 թվականի օգոստոսին: Բավականին հետաքրքիր է ստացվել եւ հաշվի առնելով, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնյաներին տրամադրել էլեկտրաքարեր՝ այդ գաղափարը կարող է իրականանալ:





























