Audi Sport-ը ներկայացրել է նոր RS 3-ի ամենահարդքորային տարբերակը՝ LMS սեդանը: Բոլիդի հիմքը՝ 4-րդ գեներացիայի Audi A3: Ինժեներները խոստանում են բազմակողմ լավացումներ նախորդ սերնդի RS 3 LMS-ի համեմատ, հաղորդում է Motor-ը:
Audi RS 3 LMS-ը հիշեցնում է սովորական սեդանը մասնակի. բոլիդն ունի օրիգինալ կարբոնային լայնաֆյուզելյաժային աէրոդինամիկ թափք, մեծ եւ կարգավորվող հետեւի հակաթեւ, եւ նույնիսկ լուսարձակներն են այլ կերպ արված: Թափքը մաքսիմալ թեթեւացված է, մեկտեղանոց սալոնում տեղադրված է անվտանգության կարկաս:
Նոր սերնդի «քաղաքացիական» RS 3-ը պահպանում է 2,5 «տուրբոհնգյակ» եւ լրիվ շարժակ, սակայն կապոտի տակ կա ոչ զգալի մշակված 4-ցիլինդրային 2.0 EA888 չորրորդ սերնդի տուրբոշարժիչ, որը զարգացնում է 340 ձիաուժ եւ 420 Նմ պտտեցնող պահ, այսինքն՝ նախորդի համեմատ ավելացել է 10 ձիաուժով:
Քարշուժը փոխանցվում է առջեւի 6-աստիճան փոխանցման տուփի: Audi Sport-ը նշում է, որ նույնիսկ մրցավազքի ռեժիմում ագրեգատները երկար են ծառայում. ռեսուրսը հաշվարկվում է տասնյակ հազար կմ:
RS 3 LMS-ի շասիները օրիգինալ են, առջեւում՝ McPherson, հետեւում՝ 4-լծակային կառույց:
Հատուկ ուշադրություն է հատկացվում վարորդի պաշտպանությանը: Audi Sport-ը նոր RS 3 LMS-ը համարում է TCR դասի ամենաանվտանգ ավտոմեքենան:
Նոր Audi RS 3 LMS-ի գինը չի հաղորդվում, սակայն նախորդ սերնդի մրցավազքային սեդանը 2016 թվականին դեբյուտի պահին արժեցել է 129 հազար եվրո: Մոդելը գերհաջողակ է եղել. 4,5 տարում թողարկվել է 180 հարդքորային RS 3, որոնք մասնակցել են ավելի քան 1000 մրցավազքի:
Հավանաբար, մոտ ժամանակներս Audi Sport-ը կթողարկի երրորդ սերնդի սովորական RS 3, եւ, ըստ տեղեկությունների, «լիցքավորված» տարբերակը կդառնա չափավոր հիբրիդ, իսկ հզորությունը կկազմի մոտ 400 ձիաուժ:






























