Արդյունաբերական արտադրության անկումը Մեծ Բրիտանիայում ապրիլին կազմել է 1,7 տոկոս, հայտնում է FINMARKET.RU-ն։

Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբաններն ապրիլին նման փոփոխությունների չէին սպասում եւ ցուցանիշի՝ տարեկան 1,3 տոկոսի աճ էին կանխատեսել։

Համաձայն վերանայված տվյալերի՝ մարտին արդյունաբերական արտադրության աճը փետրվարի համեմատ կազմել է 0,2 տոկոս, այն դեպքում, երբ հայտարարվում էր 0,3 տոկոս աճի մասին: