Jeep-ը կներկայացնի Wrangler-ի էլեկտրական տարբերակը: Ամենագնացը հագեցած կլինի «կանաչ» ուժային սարքով արդեն գարնանը, իսկ վաճառքի կհանվի մինչեւ 2021 թվականի վերջ, հաղորդում է Motor-ը:
Jeep-ը կցուցադրի էլեկտրական Wrangler-ը Յուտա նահանգում Easter Jeep Safari-ի շրջանակում: Սակայն առայժմ ամերիկյան արտադրողը պատրաստ է ներկայացնել միայն կոնցեպտը, իսկ սերիական տարբերակը կթողարկվի այս տարվա վերջին կամ էլ 2022-ի սկզբին:
Նորույթի լուսանկարից դատելով՝ Jeep-ը որոշել է փորձեր չանել դասական արտաքինի հետ:
Նախնական տվյալներով՝ էլեկտրական Jeep Wrangler-ը հագեցած կլինի միակ շարժիչով ուժային սարքով: Ամենագնացը կստանա առնվազն երեք մարտկոցային մոդուլ եւ շրջանակային կառուցվածք ինչպես ստանդարտ Wrangler-ը:





























