Վերջին վեց շաբաթվա ընթացքում Թուրքիայի ջանքերը Հայաստանի հետ համաձայնության գալու վերաբերյալ գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Բայց, շատ քչերը գիտեն, որ Անկարան միաժամանակ բանակցություններ է իրականացնում, որպեսզի ավելի սերտ հարաբերություններ հաստատի՝ Վրաստանից բաժանված Աբխազիայի հետ։
Արտաքնապես ամեն ինչ երեւում է այնպես, իբր Թուրքիան շարունակում է աջակցել Վրաստանի տարածաշրջանային ամբողջականությանը, եւ պաշտոնյա թուրք դիվանագետները հայտարարում են, որ Կովկասի հետ կապված ոչ մի ռազմավարական փոփոխություն իրենց կողմից չկա։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նոր մտահաղացումն առաջացել է այն ժամանակ , երբ նա պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի։ Ահմեդ Դավութօղլուն այդ ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է այցելել նաեւ Աբխազիա, որպեսզի ծանոթանա այդ պետությանը եւ ձգտի կարգավորել նրա եւ Վրաստանի հարաբերությունները։
Թուրք փորձագետները նշում են, որ այցը որեւէ կապ չուներ Անկարայի հայտարարության հետ, եւ որ իրենք ձգտում են Սուխումին եւ Թբիլիսիին դրդել խաղաղ բանակցություններ վարել։ Անկարան սկսել է վարել Աբխազիան իրեն ինտեգրելու բազմակողմանի գործընթացը։ Բայց Թուրքիայի պնդմամբ՝ ինքը ուզում է համոզի Թբիլիսիին, որպեսզի նա թույլ տա Սուխումի հետ հաստատել՝ «վերահսկողական հարաբերություններ»:
Կովկասյան հարցերով հայտնի թուրք փորձագետ Հասան Կանբոլատին գրում է, որ որոշ ժամանակ անց Անկարան ուզում է Աբխազիայի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, ինչպիսին հաստատված է կիպրոսյան թուրքերի հետ։ Կիպրոսյան թուրքերի առաջնորդ Մեհմեթ Ալի Թալաաթն էլ իր հերթին նշել է, որ Վրաստանի եւ Կիպրոսի միջեւ իրավիճակների նմանություն կա։
Անկարան հետաքրքրված է, որ Աբխազիան «գլուխն ազատի» Ռուսաստանից։ Թուրքիան վախենում է, որ Աբխազիան որոշ ժամանակից հետո կմիանա Ռուսաստանին։ Ինչ ուզում է լինի, միեւնույնն է, Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները՝ կապված Աբխազիայի հետ, վտանգավոր են, քանի որ այդ պարագայում Անկարան գործ կունենա Ռուսաստանի հետ։




























