Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 10-ին թույլատրեց ՀՀ ԿԱ առընթեր պետեկամուտների կոմիտեի պետին` «Դյութի Ֆրի Ալիանս» ընկերությանը Մեղրիի մաքսային կետում 800 քառ. Մետր հողամաս հատկացնել առանց մրցույթի: Հողամասը գտնվում է Կարճեւան գյուղի Մայրուղի-4 հասցեում:  Կառուցապատման իրավունք ձեռքբերած անձը հողամասը վարձակալելու է 49 տարի ժամկետով, վարձավճարը հավասարեցված է լինելու կադաստրային արժեքին:

«Դյութի Ֆրի Ալիանս»-ը պարտավորվում է կառուցել անմաքս առեւտրի խանութ եւ դրա պահեստային հատվածը:

Այս որոշումը պայմանավորված է Հայաստանի եւ Իրանի միջեւ զբոսաշրջության զարգացմամբ, մարդկային հոսքերի կտրուկ ավելացմամբ:

Անմաքս առեւտրի կետը կնպաստի, որպեսզի Մեղրու մաքսատնով անցնող քաղաքացիները առեւտուր անեն Հայաստանի տարածքում: