Ռուսաստանում, համաձայն «Տաքսիների մասին» օրենքում կատարված լրացումների՝ առանց իրավունքի տաքսի ծառայություն մատուցելու համար տուգանքը կկազմի հինգ հազար ռուբլի, հայտնում է FINMARKET.RU-ն։
Փոխադրողները կտուգանվեն տաքսիի ատրիբուտներ չունենալու, կտրոն չտրամադրելու, ինչպես նաեւ թույլտվության բացակայության դեպքերում։
Նշենք, որ հունիսի 9-ի դրությամբ, մեկ ռուբլու արժեքը 13,60 դրամ է։ Այսպիսով, 5 հազար ռուբլու տուգանքը համարժեք է 68 հազար դրամին։




























