2011թ. հունվարից մայիսի Հայաստանից Վրաստան այցելածների թիվը կազմել է 192 հազար 468 մարդ, ինչը մոտ 51 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», ընդհանուր առմամբ Վրաստան է այցելել 879 հազար 65 մարդ, որոնցից 532 հազար 210-ը ժամանել են ԱՊՀ երկրներից: Այդ ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 46 տոկոսով:
Հայաստանն իր այցելուների թվով զիջում է միայն Թուրքիային` 267 հազար 107, եւ Ադրբեջանին` 243 հազար 346:
Եվրոպայից Վրաստան են այցելել 846 հազար 596 մարդ:


























