Porsche Taycan էլեկտրական սեդանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Մրցավազքի մարզիկ Լեխ Քինը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` ամերիկյան Լուիզիանա նահանգի ցուցասրահում էլեկտրաքարի արագությունը բացելով ժամում 165.1 կիլոմետր: Նախորդ համաշխարհային ռեկորդը պահանվել էր յոթ տարի, փոխանցում է Motor-ը:
Մրցավազքը տեղի է ունեցել Նոր Օրլեանում գտնվող ամենամեծ ամերիկյան կոնֆերենց կենտրոնում: Տարածքի մակերեսը, որի ծածկը բետոնե է, 93.000 քմ է: Մրցարշավորդը պետք է անցներ մայրուղու` կոնուսներով առանձնացված հատվածը եւ հասցներ արգելակել բետոնե պատի առջեւ: Ընդ որում, փրկարարական ցանցի կամ որեւէ այլ ապահովագրության բացակայությունը պայմաններ էին ստեղծել, որոնց դեպքում մարզիկը սխալվելու իրավունք չուներ:
Ռեկորդը սահմանելու համար Լեխ Քինն ընտրել էր Porsche Taycan-ի ամենահզոր մոդիֆիկացիան` Turbo S-ը, որը հագեցած է 761 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով եւ ածխածնային-կերամիկական օպցիոնալ արգելակներով: Մինչեւ «հարյուրը» էլեկտրաքարն արագություն է բացում ընդամենը 2.8 վայրկյանում: Մոդելը 200 կիլոմետր ժամում սահմանագիծը հաղթահարում է 9.6 վայրկյանում: Որպես կանխարգելիչ միջոց մրցարշավորդը նախապես տաքացրել էր սուպերքարի անվադողերը: Առաջին իսկ փորձից մարզիկին հաջողվել է Porsche Taycan Turbo S-ով ժամում 165.1 կիլոմետր արագություն բացել` նոր ռեկորդ սահմանելով:





























