Բրիտանական ULEMCo ընկերությունը մասնագիտանում է կոմտրանսի` ջրածնային տրանսպորտի վերածման մեջ, եւ արդեն այս տարի պատրաստվում է վառելիքային էլեմենտների հիման վրա աշխատող շտապօգնության ավտոմեքենաներ ներկայացնել: Լիվերպուլից ընկերությանն ավտոմեքենայի մշակման գործում կօգնի մի քանի տեղական ընկերություն, փոխանցում է Motor-ը:
ZERRO նախագիծը (Zero Emission Rapid Response Operations, արտանետումների զրոյական մակարդակով արագ արձագանքման ծառայություն) հովանավորվում է Office for Zero Emission Vehicles միջկառավարական խմբի կողմից, որը պատասխանատու է էկո տրանսպորտին անցման համար:
Շտապօգնության ջրածնային ավտոմեքենայի մշակման գործում, ULEMCo-ից բացի, գործարկված են նաեւ Woodall Nicholson-ը, Promech Technologies-ը (մարտկոցներ), VCS Limited-ը (հատուկ տրանսպորտային միջոցներ, այդ թվում` էլեկտրական), Ocado-ն եւ Lyra Electronics-ը (ուժային եւ կառավարող էլեկտրոնիկա):
ZERRO ուժային սարքավորումը բաղկացած կլինի 92 կվտ/ժամ հզորությամբ մարտկոցից, 30 կվտ հզորությամբ Ballard վառելիքային էլեմենտների բլոկից եւ ութ կիլոգրամ ջրածին պարունակող բալոնից (տեղադրված է տանիքի վրա): Միջին հաշվով վառելիքի այսպիսի քանակը պետք է բավարար լինի 320 կիլոմետր հեռավորություն անցնելու համար: «Կանաչ» շտապօգնության ավտոմեքենայի բեռնունակությունը 900 կիլոգրամ կկազմի, առավելագույն արագությունը` ժամում 145 կիլոմետր: Նախատիպի շնորհանդեսը տեղի կունենա այս աշնանը Լոնդոնի շտապօգնության ծառայության շենքում:




























