Երկրորդ սերնդի Infiniti QX60 քրոսովերը տեխնիկապես կկրկնի նոր Nissan Pathfinder-ը: Այն նաեւ կհագեցվի մթնոլորտային V6 շարժիչով ու դասական ավտոմատով, գրում է Motor-ը:
Այն մասին, թե ինչ տեսք կունենա նոր Infiniti QX60-ը պատմել է անցյալ աշնանը ներկայացված QX60 Monograph կոնցեպտը: Ճիշտ է, ընկերությունում անմիջապես նախազգուշացրել են, որ կպահպանեն միայն ընդհանուր համամասնությունները եւ որոշ նախագծային լուծումներ, բայց չեն պատճենի ամբողջ մեքենան: Այժմ բացահայտվել են տեխնիկական տվյալները՝ ԱՄՆ-ում QX60-ը կպահպանի 296 ձիաուժ հզորությամբ V6 3.5 շարժիչը, բայց շղթայի փոփոխիչը տեղը կզիջի ZF-ի հետ համատեղ մշակված ավտոմատին:
«Վաթսունի» ուժային սարքի եւ տրանսմիսիայի տրամաչափումը հանձնարարվել է Արիզոնա նահանգում ապրանքանիշի գործարանի մասնագետներին: Ընդ որում՝ մեքենաները փորձարկվում են նույնիսկ հայտնի «Մահվան հովտում», որտեղ ջերմաստիճանը հաճախ բարձրանում է մինչեւ +50 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Ծայրահեղ շոգին ստուգում են հովացման եւ օդորակման համակարգերի աշխատանքը, եւ, իհարկե, փոխանցման նոր տուփը: Ընկերությունը խոստանում է առաջիկայում ավելի շատ տեղեկություններ բացահայտել երկրորդ սերնդի QX60-ի մասին:





























