SAIC չինական կոնցեռնը սկսել է Marvel R «սուպեր հերոսական» անունով էլեկտրական քրոսովերի վաճառքը: Roewe ֆլագմանը բավականին ուշագրավ է, թեպետ որեւէ կապ չունի սուպեր հերոսների կինեմատոգրաֆիական տիեզերքի հետ: Օրինակ՝ Marvel R-ի ինտերիերը ձեւավորված է S-Class ակտուալ ոճում, գրում է Մոտոր-ը:
SAIC ֆլագմանի սերիական էլեկտրական տարբերակն ունի ժամանակակից տեսք. դիզայներները պահպանել են դեպի դուրս քաշվող դռների բռնակները, զարդարել քրոսովերը նորաձեւ լուսադիոդային օպտիկայով կորպուսի ամբողջ լայնությամբ:
Բազային Roewe Marvel R-ի միակ էլեկտրաշարժիչը տեղադրված է հետնամասում եւ զարգացնում է 186 ձիաուժ եւ 410 Нм:
Առավել թանկարժեք լիաքարշակ տարբերակը համալրված է 116-ուժային էլեկտրաժաշրժչով առջեւում, ունի 302 ձիաուժ եւ 665 Нм: Այն կարող է մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել 4,8 վայրկյանում:





























