ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Դեյնա Ռորաբահերը Իրաքին կոչ է արել վերադարձնել Վաշինգթոնի՝ այդ երկրի տարածքում «ժողովրդավարության հաստատման» համար ներդրված գումարների մի մասը՝ նկատի ունենալով պատերազմը, որը 2003-ին  սկսել էր Ջորջ Բուշը։

Կոնգրեսականի կարծիքով, Իրաքն օրերից մի օր շատ հարուստ եւ բարգավաճ երկիր կդառնա, եւ «մենք հույս ունենք, որ ուշադրություն կդարձվի վերջին ութ տարիներին ԱՄՆ-ի ծախսած մեգա-դոլարները վերադարձնելու հարցի վրա», ասել է նա։

Կոնգրեսականն ավելացրել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է, եւ այդ է պատճառը, որ Վաշինգթոնն օգնություն սպասելու իրավունք ունի։

Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 30-ին Իրաքի խորհրդարանը հավանության էր արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիներին 400 մլն դոլար փոխհատուցելու մասին փաստաթուղթը։