Համաշխարհային շուկաներում հունիսի 10-ին նավթի գները նվազել են, որը կապված է նրա հետ, որ Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե մտադիր է եկող ամսվանից զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանումը:

Brent Crude Oil մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նվազել են 0,79 դոլարով եւ հասել 118,78 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի գինը նվազել է 2,64 դոլարով, հասնելով 99,29 դոլարի` մեկ բարելի դիմաց: