Չինական բանակի հազարավոր զինվորներ պարեկային ծառայություն են իրականացնում Չինաստանի արեւմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրական շրջանի կենտրոն Ուրումչի քաղաքում, որպեսզի թույլ չտան էթնիկ հողի վրա անկարգությունների կրկնություն, որին զոհ դարձան ավելի քան 150 մարդ: Հաղորդում է «BBC»-ն:
Զինվորականները բարձրախոսներով հանգստության կոչ են անում քաղաքի բնակիչներին եւ թռուցիկներ են տարածքում` պահանջելով դադարեցնել հուզումները: Նշենք, որ ներկայումս իրավիճակն Ուրումչիում համմատաբար հանգիստ է, քան նախորդ օրերին, սակայն տարաձայնությունները քաղաքում պահպանվում են: Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ուրումչի քաղաքի ապստամբներին խիստ պատիժ է սպասվում: Կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպությունը մտադիր է հասնել նրան, որ մահապատժի ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր «խիստ միջոցների» են դիմել եւ փողոցում մարդկանց են սպանել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ»-ը:
Հիշեցնենք, որ մահմեդական ույգուրների եւ Չինաստանում դոմինանտ համարվող խան ազգության ներկայացուցիչների միջեւ էթնիկ հողի վրա տեղի ունեցող անկարգությունները շարունակվում են արդեն 4 օր:
Անդրանիկ Իսպիրյան



















