Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը: Աղբյուրը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են դրանք ստորագրվելու, չբացառելով, որ դա ընդհանրապես կարող է այսօր տեղի չունենա:
Ինչպես Ցյուրիխից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ստորագրման պաշտոնական արարողությունը պետք է տեղի ունենար Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ 1946 թվականի սեպտեմբերի 19-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչելն ասել է՝ «Թող Եվրոպան վեր հառնի»:
Հիշեցնենք, որ ստորագրման արարողությանը պետք է ներա լինեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:




























