Հայաստանի Հաշվեքննիչ պալատը միացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնությանը, որը զբաղվում է նոր տիպի կորոնավիրուսի կանխման, այս վիրուսի դեմ պայքարի եւ համավարակի հետեւանքների մեղմացման կամ վերացման համար Կառավարության եւ պարետատան ընդունած միջոցառումների արդյունավետության ուսումնասիրությամբ: Այս մասին փետրվարի 16-ին քննիչ հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ տեղեկություն է ստացվել Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանից 2021 թվականին պալատի գործունեության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Հաշվեքննիչ պալատն իր ուշադրությունը կկենտրոնացնի առողջապահության համակարգում, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում եւ Պետեկամուտների կոմիտեում ուսումնասիրությունների անցկացման վրա: «Ես հույս ունեմ, որ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը տվյալներ կստացվեն նաեւ Հաշվեքննիչ պալատից»,- նշեց Խաչատարյանը: