2025 թվականից բրիտանական Jaguar ապրանքանիշի ներքո կարտադրվեն միայն էլեկտրական մեքենաներ, հաղորդում է Reuters-ը: Մինչեւ 2030 թվականը Land Rover ամենագնացների շարքում կներդրվեն առանց ներքին այրման շարժիչների մեքենաներ:

Jaguar Land Rover-ը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում թողարկել վեց նոր մաքուր էլեկտրամոբիլներ, դրանցից առաջինը կթողարկվի 2024 թվականին:

Ընկերության նոր ղեկավար Թիերի Բոլորեն ասել է, որ Jaguar Land Rover-ը տարեկան 2,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ (3,5 միլիարդ դոլար) կծախսի էլեկտրաֆիկացման տեխնոլոգիաների եւ միացված տրանսպորտային ծառայությունների զարգացման վրա: