Դժվարությունները, որ ներկա պահին ծագել են հայ-թուրքական արձանագրույթունների ստորագրման գործընթացում, կապված են կողմերի հայտարարությունների հետ, որ պիտի հաջորդեին ստորագրմանը: Այդ մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Ցյուրիխից` հղում անելով ամերիկյան աղբյուների վրա:

Համաձայն տեղեկատվության` շվեյցարական միջնորդները փորձում են կարգավորել ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մինչեւ արարողությունը հանդիպում են անցկացրել: