Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունների ստորագրման արարողությունը վերջին պահին հետաձգվել է ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ կողմերի անհամաձայնության պաճառով:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երբ գնալիս է եղել Ցյուրիխի համալարան, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը, ճանապարհի կեսից հանկարծակի ետ է շրջվել ու վերադարձել հյուրանոց:
«Մենք աջակցում ենք կողմերին հայտարարության շուրջ համաձայնության հասնելու գործում, որոնք պետք է հնչեին ստորագրման արարողության ժամանակ»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելլին: Դիվանագետները հայտնել են, որ հայկական պատվիրակությունը մտահոգություն է հայտնել հայտարարության տեքստի վերաբերյալ, որը պետք է հնչեցներ թուրքական կողմը:
Հիլարի Քլինթոնը հանդիպում է անցկացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ եւ հեռախոսազրույց ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ առաջ եկած հակասությունը հարթելու համար: Այս մասին նշել է ամերիկացի դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Հաղորդում է Associated Press-ը:




























