Հունիսի 10 -ին Տորոնտոյի կենտրոնում ութ հոգուց կազմված կանադահայերի խումբը 72-ժամյա հացադուլ է հայտարարել:  Ակցիան կազմակերպվել է ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միության կողմից, հաղորդում է «Asbarez» թերթը:

Ցուցարարները հանդես են գալիս թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման դեմ` Հայոց ցեղասպանության ժխտման, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակման, ազգային փոքրամասնությունների` քրիստոնյաների եւ քրդերի ճնշման դեմ:

«Չնայած անցել է 96 տարի, սական աշխարհը չի կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի եւ հաշտվի իր պատմության հետ, որպեսզի նման հանցագործություններ չկրկնվեն ապագայում», -հայտարարել է ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միության անդամ Մարկ Պիլիգույանը:

Հացադուլը կավարտվի բողքի պաշտոնական ակցիայով, որը կանցկացվի հունիսի 13-ին Տրոնտոյում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

Ցուցարարները նշում են, որ ակցիայով ուզում են Թուրքիայի նոր իշխանություններին ցույց տալ, որ կանդացիներն ու, ընդհանուր առմամբ,  միջազգային հանրությունը լուռ չեն հետեւելու, թե ինչպես է թուրքական կառավարությունը խախտում մարդու իրավունքները եւ ժխտում Հայոց ցեղասպանությունը: