Մայիսի 15-ից հետո WhatsApp-ի օգտատերերը հաղորդագրությունները կարդալ կամ ուղարկել չեն կարողանա, եթե չընդունեն հավելվածի թարմացված պայմանները:

Առաջիկա շաբաթներին մեսենջերը կսկսի ցույց տալ նախազգուշացում, այն բանից հետո, երբ տարեսկզբին նախորդ փորձը կասեցվեց մտավախությունների պատճառով, որ օգտատերերի տվյալները կարող են փոխանցվել Facebook-ին:

Օգտատերերը, որոնք նոր պայմանները չեն ընդունի, նախկինի պես զանգեր եւ իրազեկումներ կստանան «կարճ ժամանակահատվածում», բայց հաղորդագրությունների փոխանակումն անհնարին կլինի:

Վերջին ժամկետի լրանալուց հետո հնարավոր կլինի պայմանավորվել եւ վերականգնել ամբողջ գործառնությունը, բայց WhatsApp-ը նախազգուշացրել է, որ ոչ ակտիվ էջերը սովորաբար 120 օր հետո հեռացվում են:

Այս տարի ավելի վաղ հավելվածը սկսել էր օգտատերերին իրազեկումներ ուղարկել՝ նախազգուշացնելով, որ անհրաժեշտ է ծանոթանալ եւ համաձայնվել սպասարկման նոր պայմաններին ու գաղտնիության քաղաքականությանը՝ հարթակից օգտվել շարունակելու համար:

Հարթակից հաստատել են, որ թարմացումը WhatsApp-ին կամ Facebook-ին թույլ չի տա կարդալ կամ գաղտնալսել օգտատերերի ուղարկած հաղորդագրությունները եւ կենտրոնացած է քաղաքականության փոփոխությունների վրա: