2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Էստոնիա-Բոսնիա հանդիպումը ավարտվեց 0:2 հօգուտ Բոսնիայի։ Սրանով ավարտվեց Թուրքիայի մասնակցությունը 2010թ. Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Բոսնիան առնվազն պետք է երկու խաղ ոչ ոքի ավարտեր, իսկ Թուրքիան իր հերթին երկու խաղն էլ հաղթեր, որ դուրս գար նախընտրական փուլից։
Այսպիսով հոկտեմբերի 14-ին Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղից ոչինչ կախված չի լինի եւ կկրի ձեւական բնույթ երկու կողմի համար էլ։ Հիշեցնենք, որ այսորվա Հայաստան-Իսպանիա խաղը ավարտվեց հյուրերի օգտին 1:2 հաշվով։




























