Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաեւ Թուրքիայում: Ստորագրման արարողությունից անմիջապես հետո թուրքական TRT-2 հեռուստաընկերության թղթակիցը համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները թույլ կտան, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա լինի հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ Երեւանում է գտնվում թուրքական TRT հեռուստաընկերության նկարահանող խումբը: TRT-2-ն ուղիղ եթերով միացումներ էր իրականացնում Երեւանից, Բաքվից եւ Ցյուրիխից։ Երեւանում էր աշխատում նաեւ թուրքական Cihan լրատվական գործակալության թղթակիցը։




























