Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից դիվանագիտական հարաբերույթունների հաստատման եւ երկկողմ հարաբերույթունների հաստատման մասին արձանագրույթուների ստորագրումը «պատմական պահ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, արարողությունը հաջող է ընթացել:

Ինչպես մանրամասնել է Բալայանը, ձգձգումը կապված է եղել թուրքական կողմի՝ ամփոփիչ հայտարարության մեջ հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպում մտցնելու փորձի հետ: «Մեզ հաջողվեց չեզոքացնել այդ փորձերը»,- նկատել է Տիգրան Բալայանը: Միեւնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե հատկապես որ ձեւակերպման մասինէ խոսքը: Արդյունքում, նրա խոսքերով, կողմերին առաջարկվել է հայտարարություններ չանել:

Ավեկլի վաղ, թուրքական Zaman թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա, նշել էր, որ թուքական կողմի ամփոիչ հայտարարության տեքստում ձեւակերպում կար, որտեղ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին: Հայկական կողմն ընդվզել է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայկական կողմի հետ բանակցություններից հետո ստացել է թուրքական կողմի հայտարարության փոփոխված տարբերակը: