«Դատելով նրանից, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը չհաջորդեց Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների նախատեսված հայտարարությունները, հավանական է թվում, որ այդ հայտարարություների բովանդակության մեջ կար մի բան, որն էլ խնդիր դարձավ կողմերի համար»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության ձգձգման փաստը:
Նրա խոսքերով, այդուհանդերձ, արձանագրույթունների ստորագրումը կարեւոր իրադարձություն է, որը թույլ կտա խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 23.16-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություները: Նաատեսված էր, որ ստորագրման արարողությունը լինելու է ժամը 20-ին, սակայն թուրքական կողմը ամփոփիչ արձանագրության որոշակի փոփոխություն էր կատարել, ինչի դեմ ընդվզել էր հայկական պատվիրակությունը:




























