Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության Արամ Մանուկյանի կարծիքով՝ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շուրջ կատարվող իրադարձություններն ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եւս ներառված է հայ-թուրքական գործըթնացում: «Մի քանի ժամ տեւած բանակցություններն ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղը այդ առեւտրի հիմքերից մեկն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արամ Մանուկյանը: Վերջինս, մեկնաբանելով Թուրքիայի պահվածքը, նաեւ նշեց. «Սերժ Սարգսյանի „ֆուտբոլային դիվանագիտության“ մեջ նրանք (թուրքերը) անընդհատ հարձակման գծում են»:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը, Հայաստանի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն երեւանյան ժամանակով ժամը 23.16-ին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները՝ «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: 23-21-ին փաստաթղթերի ստորագրման արարողությունն ավարտվեց:




























