Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` մոտ երկու հազար կողմնակիցներ գրոհել են Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով, անվտանգության աշխատակիցներին եւ դեսպանատան պահապաններին հաջողվել է ցրել ցուցարարների բազմությանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի իշխանությունները Սիրիայից փախստականների հոսքի ավելացման կապակցությամբ «բուֆերային գոտի» են ստեղծել, եւ վրանային ավանում ընդունում են փախստականներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմարդկային էր որակել Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները:
Թուրքիան պատրաստ է ընդունել մինչեւ 10 հազար փախստական:




























