Թուրքիայի 24-րդ գումարման խորհրդարանում կին պատգամավորների թիվը կլինի 78, որը նախորդի համեմատ ավելին է 28-ով:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ընտրվել է 45, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից՝ 20, «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից՝ 3 եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրված անկախ 11 կին պատգամավոր։

Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 49,9 տոկոս, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,9 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 13 տոկոս։