Վրաստանում «քրիստոնեա-դեմոկրատական շարժման» լիդեր Գեորգի Թարգամաձեն, ով ղեկավարում է խորհրդարանական ընդդիմությունը, համարվում է երկրում ամենակառուցողական քաղաքական գործիչը: Այդպես են կարծում «Քվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») ամսագրի ընթերցողները: Հարցմանը, որը հրապարակվել է այսօր` հունիսի 13-ին, մասնակցել է 410 ընթերցող:

Երկորդ տեղում հայտնվել է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, ընդդիմադիր «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության Իրակլի Ալասանիան: Երրորդ տեղում Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Ուսուպաշվիլին է:

4-րդ եւ 5-րդ հորիզոնականները կիսել են խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն եւ «Նոր աջեր» ընդդիմադիր միավորման առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնվել է ամենակառուցողական գործիչների վարկանիշային աղյուսակի 6-րդ տեղում:

Վերջին երեք տեղերը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդական շարժում-Միասնական Վրաստան»-ի ղեկավար Նինո Բուրջանաձեն եւ պաշտպանության նախկին նախարար, «Վրացական կուսակցության» համանախագահ Իրակլի Օքրուաշվիլին: