Վրաստան այցելության շրջանակներում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր` հունիսի 13-ին մեկնել է Ախալցխա, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, պատվիրակությանը տեղում դիմավորել են պատրիարքարանի  հոգեւոր անդամները եւ տեղի ղեկավարության անդամները:

Ախալցխայում հյուրերի համար միջոցառումը տեղի կունենա Թամար թագուհու արձանի մոտ, որից հետո նրանք կայցելեն վանք:

Պատվիրակությունն այցելելու է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի, ինչպես նաեւ Ախալցխայի Հովյհաննես Թումանյանի անվան 3  հայկական դպրոց:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Վրաստան է ժամանել հունիսի 10-ին եւ հայրենիք կվերադառնա հունիսի 15-ին: