Կարեւորն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին եւ ստորագրվեցին առանց փոփոխության, առանց որեւէ նախապայմանի, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսել են հայկական կողմն ու նախագահ Սարգսյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: "Մենք ասել էինք, որ հայկական կողմը կողմ է արձանագրություններին եւ միակողմանի փոփոխություններ թույլ չի տա:

Ինչ վերաբերվում է ստորագրման ձգձգման պատճառներին, Շարմազանովը նշեց, թե իրենց տեղեկություններով, պատճառը թուրքական կողմի ամփոփիչ արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղին արված անդրադարձն է: «Կարծում եմ՝ նախարար Նալբանդյանը հստակ պահպանել է հայկական կողմի դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 23.16-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություները: Արձանագրությունները ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: