Սիրիայում վերջին խռովությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի վարած քաղաքականության արդյունք են: Իրանական Fars գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջին Արեւելքի հարցերով փորձագետ Գադի Մոհամմադին:
Ընդ որում, նա նկատել է, որ այդ ողջ իրավիճակում Անկարան կրկնակի դեր է խաղացել, մի կողմից Սիրիայի իշխանություններին աջակցության պատրանք է ստեղծում, որպեսզի ավելացնի իր ազդեցությունը, մյուս կողմից աջակցում է սիրիացի ապստամբներին: Փորձագետի խոսքով, ԱՄՆ-ը ներկայումս Թուրքիայում օպերատիվ շտաբ է հիմնել այն դեպքի համար, եթե Սիրիայում իր գործողություններն անարդյունք լինեն:
Մոհամադին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը համոզել է Թուրքիային իրականացնել իր ծրագիրը: Նրա խոսքով, հենց ԱՄՆ-ը աջակցություն ցուցաբերեց թուրքական բանակին, որպեսզի օգնեն սիրիացի «այլախոհներին» սահմանի հատման հարցում:
Նշենք, որ ներքաղաքական իրավիճակը Սիրիայում կտրուկ վատացել է: Անվտանգության ուժերի եւ ցուցարարների բախման արդյունքում մի քանի հազար մարդ ստիպված է եղել փախչել Թուրքիա:




























