Եմենի նախագահը մտադիր է մոտ ժամանակներս ուղերձով դիմել ժողովրդին։ Այս մասին հայտնում է «Լեմատան» պարբերականը։ Լրատվամիջոցների տվյալներով, Սալեհի առողջական վիճակն օր օրի լավանում է, հայտնում է «Ռոսբալտը»։
Եմենի գործող նախագահ Ա. Սալեհը ներկայումս բուժման կուրս է անցնում։ Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է երկրի փոխնախագահ Աբու-Ռաբու Մանսուր Հադին:
Նշենք, որ Եմենի նախագահը վիրավորվել էր հունիսի 4-ին՝ մզկիթի եւ նախագահական նստավայրի ռմբակոծման հետեւանքով։ Սալեհի սրտի շրջակայքում 7,6 մմ մեծության բեկոր էր հայտնաբերվել, բացի այդ, նա դեմքի շրջանում երկրորդ աստիճանի այրվածք էր ստացել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եմենի ընդիմությունը խոստացել է, որ թույլ չի տա Սալեհին երկիր վերադառնալ։




























