Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, որով երկու պետական բուհերում ռեկտորների պաշտոնակատարներ է նշանակել:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանի հրամանով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Գյուրմրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը չեղյալ են համարվել:

Նախարարի համապատասխան հրամաններով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ Գյուրմրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար՝ Վարդեւան Գրիգորյանը՝ մինչեւ համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը: