Հունիսի 12-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 434 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը, քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը ներկայացնում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 50-ը, կրճատում 3,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 96-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը, կրճատում 3,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը,
«Սևան» - ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 22-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 86-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:




























