Երեկ Վեդի քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 11 ուղեկալի տարածքում` Կախանովի ջրանցքում հայտնաբերվել է դիակ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Արարատի հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 12.05-ին հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված 28-30 տարեկան կնոջ դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը:


























