Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը, որով հնարավոր կլինի հատել սահմանը միայն անձը հաստատող ներքին փաստաթղթերով, առայժմ ուժի մեջ չի մտել:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու միայն Թուրքիայի կողմից տեխնիկական ըթնացակարգերի իրականացումից հետո, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ցանկանում եմ պարզաբանումներ անել այդ կապակցությամբ, քանի որ բազմաթիվ հարցեր են տրվել... նշված համաձայնագիրն ուժի մեջ չի մտել, թեեւ ստորագրվել է մայիսի 31-ին: Ուժի մեջ մտնելու համար հարկավոր է Թուրքիայի կողմից տեխնիկական ընթացակարգերի ավարտում»,- նկատել է Կալանդաձեն:

Նա նաեւ նշել է, թե նոր ռեժիմը տարածվելու է այն անձանց վրա, ովքեր նոր տիպի անձնագրեր ունեն` վրացերեն եւ անգլերեն լեզուներով, որոնք տրվում են այս տարվա հունիսի 1-ից: