Արագածոտնի մարզպետը երեկ առանձին հավաքել էր գյուղապետերին. Ենթարկվողներին առանձին, չենթարկվողներին առանձին: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Դպրոցի տնօրենբներին առանձին, բայց այնքան են վախեցած, որ այդ տղամարդկությունը չուներ անգամ, որ ասեր՝ հա, մարզպետ եմ, կիրակի օրով ժողով եմ անում: Գաղտագողի, դռները փակ, խեղճ պահակին էին սուտասան սարքել, թե մարզպետարանում է, մարդ չկա: Ի վերջո նկարել էին, որ դուրս էին գալիս շենքից: Շեֆի հրաման էին կատարում, մարդաքանակ էին ուզում ապահովել:

Մի կատակ է շրջում համացանցում. «Ասա որ հրապարակ ես գնում, ասեմ՝ ով ես դու»: Որովհետեւ հայ մարդը չի կարող գնալ Նիկոլի հանրահավաքին, այն նիկոլին, որ ատում է հայոց բանակը»,-ասաց Գեղամ Մանուկյանը: