Ալեքսեյ ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով, որոնք համեմատելի կլինեն այն միջոցների հետ, որոնք կձեռնարկի Եվրամիությունը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg-ը` վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:
Նրա տվյալներով ՝ պատժամիջոցները կարող են ռուսաստանցի10 պաշտոնյայի ընդգրկել:
Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան փոխադարձության սկզբունքով կպատասխանի Վաշինգտոնի կողմից Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կակապկցությամբ հնարավոր հակառուսական պատժամիջոցներին:
Ավելի վաղ աղբյուրը ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ԵՄ 27 երկրների դեսպանները նոր միջոցներ են համաձայնեցրել Ռուսաստանի դեմ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որոնք նախատեսվում է սահմանել ԵՄ նոր պատժամիջոցային մեխանիզմի շրջանակներում: Որոշումն այժմ պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից եւ հրապարակվի Համայնքի պաշտոնական ամսագրում, որից հետո ուժի մեջ կմտնի: Պատժամիջոցների ցուցակում կարող են ընդգրկվել Նավալնու ձերբակալման եւ դատապարտման հետ կապ ունեցող պաշտոնյաները:





























