Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:

«Այն ոչ միայն ունի սադրիչ բնույթ, այլև ուղղակիորեն ու ապօրինաբար միջամտում է քաղաքացիների հավաքների ազատությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ դիպուկահարներն Ազգային ժողովի շենքում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ: Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի...

Опубликовано «Իրավական ուղի» ՀԿ / “Path of Law” NGO Среда, 3 марта 2021 г.