Այսօր առավոտյան Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են երկու հոգի` մայր ու աղջիկ, Լալի եւ Մարի Գոգիձեները: Ինչպես հայտնում են Թբիլիսիի ոստիկանությունից, պայթյունը տեղի է ունեցել Խվիչիա փողոցում:
Տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերվել եւ այս պահի դրությամբ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Լալի Գոգիձեն լրագրողներին հայտնել է, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ ինքը առավոտյան աղբը թափելու համար բացել է դուռը: Նախնական տվյալներով, պայթել է դռանն ամրացված նռնակը: Հարեւանները չեն կարող ասել, թե ով կարող էր նման գործողություն կատարել, քանի որ Գոգիձե ընտանիքի անդամները շատ հանգիստ եւ ոչ կոնֆլիկտային մարդիկ են:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Ընթանում է հետաքննություն:


























