Հայաստանի բուհերում ռեկտորների, դեկանների եւ ամբիոնների վարիչների պաշտոնները վարչական էին, սակայն այսուհետ դրանք ակադեմիական կլինեն: Այս մասին մարտի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Ընդ որում, նա նշեց, որ նշված ղեկավար պաշտոններում նշանակման համար պահանջները կսահմանեն բուհերը` սեփական կանոնադրության միջոցով:




























