IDBank-ը պատերազմական գործողություններին մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչեւ սույն թվականի մարտի 31-ը բանկ ներկայացնել դիմում եւ պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք՝ մինչ այս դրանք ներկայացրած չլինելու դեպքում։
Հիշեցնենք, որ բանկը պատերազմական գործողությունների մասնակիցներին, անհետ կորած եւ վիրավորում ստացած հաճախորդներին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ հնարավորինս մեղմելու ֆինանսական եւ այլ դժվարությունները։ Բանկի ողջ անձնակազմը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։





























