Բաքուն պայմաններ է առաջադրել Մոսկվային Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետը 2012 թվականի հունվարից հետո երկարաձգելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է APA-ն, պաշտոնական Բաքուն, բացի տարեկան վարձավճարի ավելացումից այլ առաջարկներ էլ է արել: Այդ թվում շրջակա միջավայրի վրա ռադիոլոկացիոն կայանի ազդեցության նվազեցում, նաեւ բնաչությանն ու շրջակա միջավայրին հասցված վնասի փոհատուցում:

Ադրբեջանական կողմը պահանջում է ավելացնել կայանում աշխատող ադրբեջանցիների քանակը, նաեւ իրենց հանձնել ավանի հիմնական ծաառայությունների սպասարկումը: Դրանց թվում ընդգրկված են սննդի ծառայությունները:

Ադրբեջանական կողմը մտադիր է բարձրացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանին առաքվող էլեկտրաէներգիայի վարձավճարը:

Գաբալայի վարձակալման նոր պայմանագրի աշխատանքները ծրագրում են ավարտել մինչեւ 2011թ. վերջը: