Վրաստանի քաղաքացի Նաթելա Մամուլաշվիլին վերջին պահին հրաժարվել է լքել Եմենը` Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով, հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստատեսությունը:

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ինգա Կիկվաձեն այսօր` հունիսի 14-ին հայտարարել է, որ հրաժարման պատճառը եղել է այն, որ Մամուլաշվիլիի երկու երեխաները պետք է քննություն հանձնեն Եմենում: Դա հաստատել է նաեւ Մամուլաշվիլին: Ռուսական կողմի` վրացուհուն փրկելու մասին տեղեկությունները տարածել են միջազգային լրատվամիջոցները:

Ռուսաստանի ԱԻՆ օդանավը իր քաղաքացիներին Եմենից տարհանելուն զուգահեռ, տարհանել է նաեւ այլ երկրների քաղաքացիների: