Հունիսի 10-ին Միջազգային խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ հայտնված 3 հայ զինվորների եւ 5 քաղաքացիական անձանց, ովքեր նույն ընտանիքի անդամներ են:

Այս մասին APA գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի քարտուղար Շահլա Ղահրամանովան: Աղբյուրի համաձայն, անցկացվել է գերիների պահման պայմանների մոնիտորինգ: Կարմիր խաչի ներկայացուցիչները նամակներ են հանձնել գերիներից եւ նրանցից նամակներ ստացել, որոնք պետք է փոխանցեն նրանց Հայաստանում գտնվող հարազատներին:

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում գերության մեջ էգտնվում 3 հա զինվոր եւ 5 քաղաքացիական անձ, ովքեր նույն ընտանիքի անդամներ են: